Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը». Տ. Աբրահամյան

763
Չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ., 15:54
«Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը, նշելով, որ իր ձևակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»:
Փորձ անելու մասով՝ ավելի լավ է չխճճես ու քեզ ավելի վատ դրության մեջ չգցես՝ շատ վատ մեկնաբանություն ես արել ու առանց որևէ մեկի փորձ անել-չանելու, վտանգավոր դիրքորոշում ես հնչեցրել:
Հուսով եմ, որ բացի հրապարակային սրբագրումից, այն ինչ երեկ ասվել է գաղափարական առումով ներքին համոզմունք չի:
Հիշեցնեմ, որ Արցախի պետնախարարն ավելի վաղ հայտարարել էր, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»:
Այն, որ պետնախարարն իր հայտարարությամբ չափազանց վտանգավոր գիծ էր հատել՝ միանշանակ է, բայց որ գոնե հանրային ձևով խմբագրում է ասածը՝ արդեն վատ չի»: