«Մեր գործողությունները չենք համաձայնեցրել Ադրբեջանի հետ, քանի որ Հայաստանի տարածք ենք առաքելություն ուղարկել». Տոյվո Կլաար
![]() ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի տարածք տեղակայված ԵՄ առաքելության հետ կապված հարցերում ԵՄ գործողությունները չեն համաձայնեցվել Ադրբեջանի հետ, քան որ Ադրբեջանի տարածք չեն ուղարկել, սակայն դրանք թափանցիկ են։ «Հայասատան ուղարկված ԵՄ առաքելության մասին մենք հայտնել ենք Ադրբեջանին։ Մեր գործողությունները թափանցիկ են եղել։ Մենք այս մասով Ադրբեջանի հետ չենք պայմանավորվել, քանի որ, նախ և առաջ, Հայաստանի տարածք ենք ուղարկել առաքելություն, սակայն մեր կողմից հետապնդած նպատակների և գործողությունների մասով թափանցիկ ենք եղել»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը։ Արցախում ԵՄ առաքելություն ուղարկելու հետ լուրերի հետ կապված Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի հետ Արցախ առաքելություն ուղարկելու հարց չի քննարկվել։ Նա նաև նշել է, որ ԵՄ ջանքերը չեն հակադրվում որևէ այլ բանակացողի ջանքերին և որ ուրախ կլինեն, եթե մյուս շահագրգիռ կողմերի հետ կոորդինացնեն քայլերը։ Նրա խոսքով՝ այս հարցում ԵՄ-ն նպատակ ունի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել պատմական հակամարտությունը։ Հիշեցնենք, այսօր աշխատանքային այցով Բաքվում է գտնվում Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
