Ռուս խաղաղապահները վիրավոր ադրբեջանցիներին օգնություն չեն ցուցաբերել. Ադրբեջանի ՊՆ
![]() Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է ՌԴ խաղաղապահ զորախմբին: «ՌԴ խաղաղապահ զորամասի ներկայացուցիչների կողմից վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև սպանվածներին տարհանելու մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Սպանվածների և վիրավորների տարհանումը իրականացրել են ադրբեջանցի զինծառայողները»,- նշված է հայտարարության տեքստում: Հիշեցնենք՝ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից: Ադրբեջանական կողմը կորուստներ տալով հետ էր շպրտվել: Տեղեկացնենք, որ Արցախի ՊՆ-ն տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմը տարհանում է իր զոհերի մարմինները և վիրավորներին: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
