«Ռուսաստանը լրջորեն մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ». Զախարովա
![]() ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի միջադեպը: Դիվանագետի խոսքով՝ ՌԴ-ն լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ և կողմերին զսպվածության և դեէսկալացիայի կոչ է անում: Զախարովան նաև նշել է, որ Ռուսական կողմը վերահաստատում է 2020թ. նոյեմբերի 9-ի ՌԴ, ՀՀ և ԱՀ ղեկավարների եռակողմ հայտարարության պահանջները անվերապահորեն կատարելու անհրաժեշտությունը: «Կատարվածը վերահաստատում է Երևանի և Բաքվի բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հրամայականը՝ եռակողմ հայտարարությունների պահանջները կատարելու նպատակով»,-հավելել է Զախարովան՝ ընդգծելով, որ նշված պահանջների մեջ են մտնում նաև «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ՌԽԿ-ի հովանու ներքո իրականացվող շփման արդյունքում։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
