Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

774
Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 13:00
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Այսօր Դելիում կայացել է ՌԴ և ՀՀ արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը: Նշվում է, որ Լավրովը և Միրզոյանը քննարկել են երկկողմ օրակարգի արդի հարցեր, այդ թվում՝ միջազգային հարթակներում համագործակցության խթանմանը վերաբերող թեմաներ: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հայտարարության համապատասխան՝ ընդգծվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան՝ բոլոր ուղղություններով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերի ակտիվացման կարևորությունը:

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները