«Բա նախադասության հաջորդ հատվածն ինչի՞ չեք ցիտում». Նաիրա Զոհրաբյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին: «Ինչ-որ մի հիացմունք սկսվեց, երբ Լավրովը հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետ չի լինի: Բա նախադասության հաջորդ հատվածն ինչի՞ չեք ցիտում, երբ ասաց, որ մենք կգտնենք տեխնիկական լուծումներ, որպեսզի փարատենք ադրբեջանական կողմի մտավախությունն առ այն, որ միջանցքով բացի հումանիտար բեռներից կարող է նաև այլ տեխնիկա տեղափոխվել»,- ասել է Զոհրաբյանը: Հիշեցնենք՝ Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել էր հետևյալը. «Լաչինի խնդրի հետ կապված ամեն ինչ շատ պարզ է. այն օգտագործելու կարգը, գործունեության եղանակը պետք է բխի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքներից, որոնցով նախատեսված է ապահովել բացառապես մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժը: Միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, սակայն հնարավոր են տեխնիկական միջոցներ՝ վերացնելու ադրբեջանական կողմի կասկածները, թե միջանցքը չի օգտագործվում ամրագրված նպատակներով»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
