«Փաշինյանը երեկ ինքնախոստովանական ելույթ է ունեցել». Անդրանիկ Թևանյան
![]() ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը մեկնաբանել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «արևմտյան գործընկերները սկսել են մեզ խեթ նայել, թե դուք փաստորեն հիմա իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև մեծ կուտակումներ կան զորքերի՝ ռուսական և հայկական, պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա»։ Ըստ Թևանյանի՝ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ելույթ է ունեցել. «Նա խոստովանեց, որ ՀՀ-ը խայտառակ դիվանագիտական պարտություն է կրել Ադրբեջանից։ Փաստորեն, սեպտեմբերյան իրադարձություններից հետո Ադրբեջանին հաջողվել է Արևմուտքում առաջ տանել այն գիծը, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ագրեսիա են ուզում իրականացնել Ադրբեջանի դեմ: Ադրբեջանին նաև հաջողվել է համոզել ՌԴ-ին, որ ՀՀ-ն արևմտամետ խաղեր է տալիս: Երեկ նաև հայտարարվեց, որ ՀՀ-ն ԵՄ դիտորդներին հրավիրում է ոչ թե անվտանգային հարցեր լուծելու համար, ինչպես իշխանական քարոզչությունն է տարածում, այլ որպեսզի իրենք դիտարկեն հայկական և ռուսական ենթադրյալ զորաշարժերը. սա ավելի մեծ դիվանագիտական խայտառակություն է, քան մենք տեսել ենք այլ դեպքերում»,- պնդել է Թևանյանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
