ԱԳ նախարարը Բեռլինում ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումները
![]() Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։ Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները: Մտքեր են փոխանակվել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: |

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
