ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
![]() Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։ Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Սիսիան-Զանգեր, Ապարանի, Թալին-Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ
1515:24Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
7513:06Քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 11․00-ի դրությամբ
4612:42«Մարտահրավեր՝ միջազգային իրավակարգին». Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը
118Երեկ, 23:48Շառլ Միշելը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին
109Երեկ, 18:42Ստեփանակերտի 2 բնակիչ գաղտնի տեղեկություններ են փոխանցել Ադրբեջանին
104Երեկ, 16:18