«Գուգո´, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շարունակվում են խորհրդարանական լսումները՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ: ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց. «Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք արտահայտում, ինչ-որ բան մոռացել եք երևի իրականությունից, թե ինչի առջև է հիմա կանգնած ՀՀ-ն ու ՀՀ ժողովուրդը, անընդհատ 120 հազար Ղարաբաղի բնակիչ... 3 մլն ՀՀ բնակիչներ՝ պատասխանատու ենք մենք էդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնայնությունները ճի՛շտ դրեք»: Այս հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանն ասաց. «Երբ Գուրգեն Արսենյանը ներկայացնում էր, որ 120 հազար հայ կա Արցախում, բայց Հայաստանում 3 մլն կա… Գուգո՛, ուղիղ քեզ եմ ասում, էդ 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն մտած, խի՞ տարաք՝ կոտորեցիք, եթե էս քաղաքականությունը պիտի անեիք: Այսինքն՝ հիմա ասում են 120 հազարը հայ չեն, 3 միլիոնն են հայ: Այս պարտվողական ու թուրքահպատակ մոտեցումը մեզ բերել, հասցրել ա էս վիճակին»,- նշեց զոհվածի հայրը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
