«Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը». Էդուարդ Շարմազանով
![]() ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։ Ադրբեջանն ագրեսոր և օկուպանտ պետություն է։ Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Շուշին, Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը։ Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության /ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա/ վրա, երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Որևէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել։ Այն ՄԱԿ-ի նպատակներից է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։ Ցանկացած պաշտոնյա, դաշնակից երկրից, գործընկեր երկրից, թե հակառակորդ երկրից լինի, պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից։ Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
