Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Իսրայելի դեսպանը՝ Երուսաղեմում հայերի վրա հարձակումների մասին

396
Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 22:48
Իսրայելի դեսպանը՝ Երուսաղեմում հայերի վրա հարձակումների մասին

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը:

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը:
«Այս դժբախտ իրադարձություններն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հավատարիմ է բոլոր կրոնների պաշտամունքի ազատությանը»,- գրել է դեսպանը:
Հունվարի 28-ին Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը հունվարի 29-ին տեղեկացրել էր, որ Երուսաղեմում նաև փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։