Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ.

«Ադրբեջանը նպատակ ունի նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում». Նիկոլ Փաշինյան

137
Հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ., 11:18
«Ադրբեջանը նպատակ ունի նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում». Նիկոլ Փաշինյան

«Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգը, բանակցային գործընթացն ու նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: Հասկանալի է, իհարկե, որ Լաչինի միջանցքի փակմանն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում, բայց պետք է ընդգծեմ իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը՝ առավել ևս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից»,- շարունակելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթը՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շարունակելու են հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման ջանքերում: