«Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է». վարչապետ
![]() Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ստեղծված իրավիճակին: «Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով ու այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչը դատապարտելի է: Արդեն 46 օր՝ ԼՂ բնականոն կյանքը խաթարված է ու հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով: ԼՂ-ում հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը ու բնակչությանը հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ: Առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով: Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է. ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն տները, կրկին փակել միջանցքը ու էլի մի քանի օրով բացել, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն. սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
