Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»
![]() Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը՝ վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին՝ առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: «Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար»,- նշվում է Առողջապահության նախարարության գրության մեջ, որը շրջաբերականին կից առաքվել է մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան: Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: Հակահամաճարակային միջոցառումները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կիրակականացվեն հունվարի 9-ից: Նշենք նաև, որ 3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդն ավարտվել է և այսօրվանից նրանք հաճախում են դպրոց, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 22-ը ներառյալ: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
