ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության 11-րդ փուլում չի կարողացել խոսնակ ընտրել
![]() ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին չհաջողվեց ընտրվել պալատի նախագահ՝ այստեղ անցկացված 11 քվեարկությունների արդյունքում: Նրա թեկնածությունը հրաժարվում են պաշտպանել կարծրդիրքային հանրապետականները, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Կոնգրեսում 16 տարվա փորձառությամբ օրենսդիր Մաքքարթին Հանրապետական կուսակցության առաջնորդն էր նախորդ Կոնգրեսում, որի ժամկետը լրացավ երեքշաբթի: Իսկ Մաքքարթին վաղուց էր ցանկանում դառնալ Ներակայացուցիչների պալատի նախագահ: Սակայն նա դեռևս չի կարողանում հավաքել դրա համար անհրաժեշտ առնվազն 218 անդամների համաձայնությունը: Չորեքշաբթի անցկացված քվեարկության բոլոր փուլերը նույնպես անհաջող ավարտվեցին նրա համար: Հանրապետական կուսակցության շարքերում պահպանողական անդամները շարունակում են պնդել, որ նա գաղափարապես բավականաչափ ուժեղ չէ առաջատար այս պաշտոնը ստանձնելու համար: Ավելի քան 100 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատն առաջին իսկ փորձով խոսնակ չի ընտրում: Քվեարկության չորրորդ փուլը տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ կոչ արեց Մաքքարթիին ընտրել խոսնակ՝ նրան անվանելով «իմ Քևինը»: «Ժամանակն է, որ Ներկայացուցիչների պալատի մեր բոլոր հանրապետականները քվեարկեն Քևինի օգտին, փակեն գործարքը և հաղթեն»,- գրել է Թրամփը Twitter-ում։ Թրամփը հորդորեց 118-րդ Կոնգրեսի փոքրաթիվ հանրապետական մեծամասնությանը «հրաշալի հաղթանակը չվերածել հսկա և ստոր պարտության»։ Սակայն Թրամփի այս հայտարարությունը ոչ մի ազդեցություն չունեցավ։ Հանրապետական Լորեն Բոբերթը, չորեքշաբթի ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարեց, որ Թրամփը «պետք է Քևին Մաքքարթիին ասի. դու ձայն չունես, ժամանակն է, որ հանես թեկնածությունդ»։ Նախագահ Ջո Բայդենը նույնպես մեկնաբանել է ստեղծված փակուղին. «Կարծում եմ՝ մի տեսակ ամոթալի է, որ այս ընտրությունն այսքան երկար է տևում, երբ ամբողջ աշխարհն է հետևում դրան: Մենք պետք է կենտրոնանանք մեր գործերի վրա»,- ասել է Բայդենը: 12-րդ քվեարկությունը կանցկացվի ուրբաթ: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
