Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը». Նեդ Փրայս

643
Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 10:48
«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը». Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, նշել է Փրայսը՝ շեշտելով, որ դեպի առաջ շարժման ճանապարհը բանակցություններն են։

Ավելի ուշ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել էր նաև գազի մատակարարման խափանումների մասին հաղորդումներին՝ խաղաղ բնակչության թիրախավորումը որակելով անընդունելի։