«Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է». Նեդ Փրայս
![]() Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը: «Ես ուզում եմ հատկապես հստակ ասել, որ ցանկացած աշխատանքի խափանում (իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի խափանումների մասին հաղորդումներ), կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի՝ հատկապես ձմեռային ամիսներին: Եթե դա միտումնավոր է, ապա անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումը», - ասել է Փրայսը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև շեշտել է, որ Լաչինի միջանցքի փակումը կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ: Նա հիշեցրել է Twitter-ում հրապարակած իր հայտարարությունը, որով ԱՄՆ-ն Ադրբեջանի Կառավարությանը կոչ էր անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքքով՝ շեշտելով, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
