ՀՀ ԱԳ փոխնախարարը Ուոլշին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքները
![]() ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշին (նստավայրը՝ ք․Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ուոլշին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ջանքեր գործադրել երկկողմ համագործակցության առկա ներուժի բացահայտման և իրացման, մասնավորապես՝ գործարար կապերի հաստատման ուղղությամբ, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում՝ փորձի փոխանակման տարբերակով։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին: Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը դեսպան Ուոլշին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
