«Չինաստանի հետ հարաբերությունների «ոսկե դարաշրջանը» մոտեցել է ավարտին». Սունակ
![]() Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների «ոսկե դարաշրջանը» մոտեցել է ավարտին՝ ընդգծելով, որ Պեկինի համակարգային մարտահրավերը Բրիտանիայի շահերին ու արժեքներին ավելի է սրվում։ «Եկեք հստակեցնենք. այսպես կոչված «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, ինչպեսև միամիտ գաղափարը, որ առևտուրը կհանգեցնի սոցիալական և քաղաքական բարեփոխումների»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Բալիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ Սունակի և Չինաստանի նախագահի նախատեսված հանդիպումը չէր կայացել, իսկ նախորդ շաբաթ Լոնդոնն արգելեց չինական արտադրության CCTV տեսախցիկների տեղադրումը կառավարական շենքերում: «Մենք գիտակցում ենք, որ Չինաստանը համակարգային մարտահրավեր է ներկայացնում մեր արժեքներին և շահերին, մարտահրավեր, որն ավելի սուր է դառնում, քանի որ Պեկինը շարժվում է դեպի ավելի մեծ ավտորիտարիզմ», - ասել է Սունակը՝ նկատի ունենալով BBC-ի այն հայտարարությունը, որ իրենց լրագրողներից մեկը հարձակման է ենթարկվել Չինաստանի ոստիկանության կողմից: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
