Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Աբովյան փողոցի մի հատվածը 10 ժամով փակ կլինի

1988
Կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ., 20:48
Աբովյան փողոցի մի հատվածը 10 ժամով փակ կլինի

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:
Հիշեցնենք, որ այս տարի քաղաքի տոնական ձևավորման աշխատանքներն այս տարի փոքր–ինչ շուտ են մեկնարկել։ Դա պայմանավորված է «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթով, որն այս տարի կայանալու է Երևանում՝ դեկտեմբերի 11-ին։
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, կվառվեն Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը, և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը։