Կապույտով լուսավորվել են Երևանի այն վայրերը, որոնք խորհրդանշում են, թե ինչ է պետք է երեխաներին առողջ և երջանիկ մեծանալու համար
![]() Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի առիթով Հայաստանը միացել է աշխահի այլ երկրներին՝ կապույտ գույնով լուսավորելու խորհրդանշական կառույցներ, այս անգամ՝ նոր տեսլականով: Այս տարի լուսավորվեցին Հաղթանակի զբոսայգում Մեծ Անիվը և Մայր Հայաստան հուշարձանը, ինչպես նաև Մատենադարանն ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը. այս ամենը խորհրդանշելու է, թե ինչ է անհրաժեշտ երեխաներին առողջ ու երջանիկ մեծանալու համար՝ ուրախություն և զվարճալի ժամանց, պաշտպանություն ու խաղաղություն, կրթություն ու մշակույթ, ինչպես նաև առողջություն ու սնուցում ընտանեկան միջավայրում: Նոյեմբերի 20-ին Երեխաների համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներում այդ օրը կապույտ լույսով լուսավորվում են տարբեր խորհուրդ և պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցներ/վայրեր։ Նախորդ տարիներին խորհրդանշական կապույտ լույսի ներքո լուսավորվել են Սիդնեյի օպերային թատրոնը, Աթենքի Ակրոպոլիսը, Գիզայի բուրգերը, Ռաշթրափաթի Բհավան նախագահական պալատները Նյու Դելիում, Աֆրիկակյան վերածննդի հուշարձանը Սենեգալում, Էմփայր Սթեյթ Բիլդինգը Նյու Յորքում և այլ վայրեր՝ ի աջակցություն երեխայի իրավունքների: «Այս տարի Երեխաների համաշխարհային օրը Հայաստանի «Light it Up Blue» (Լուսավորիր կապույտով) նախաձեռնության շրջանակում լուսավորվեցին Երևանի այն վայրերը, որոնք խորհրդանշում են այն, թե ինչ է պետք է երեխաներին առողջ և երջանիկ մեծանալու և ինքնաբավ և կարող մեծահասակներ դառնալու համար՝ Հայաստանի ապագան», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ «Երեխայի իրավունքների մասին կոնվեցիայից բխում է, որ մանկությունը յուրահատուկ, պաշտպանության արժանի ժամանակահատված է: Կոնվենցիան ապացույցն է այն բանի, որ աշխարհը կարող է համարձակ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ի պաշտպանություն բոլորի համար ավելի լավ ապագայի: Երեսուն տարի անց, թեև առաջընթաց գրանցվել է, շատ երեխաներ դեռ չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց բոլոր իրավունքներից։ Եվ սա է պատճառը, որ մենք պետք է միասին աշխատենք՝ ապահովելու համար, որ Կոնվենցիան մնա կենդանի և ապրող փաստաթուղթ և առաջնորդող լույս լինի յուրաքանչյուր երկրի, համայնքի և ընտանիքի համար»: Նախորդ տարի Հայաստանում լուսավորվել են Երևանի մերձակայքում գտնվող հնագույն Զվարթնոց տաճարի ավերակները՝ խորհրդանշելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատը՝ պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի իրավունքները, որտեղ էլ նա ապրի: Զվարթնոցի տաճարը 2000 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
