Երկաթգծի վրա ընկած մեքենայի մոտ հայտնաբերվել են վարորդի և երեք կնոջ դիերը. մանրամասներ
![]() Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի մոտ 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1947 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկնելով երկաթգծի վրա՝ բախվել բեռնատար գնացքին: Դեպքի վայրում հայտնաբերվել են վարորդի և երեք կնոջ դիերը (ինքնությունը չի հաջողվել պարզել)։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ավտոմեքենայի մասնատման աշխատանքներ, դուրս բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
