«Այս պատմության մեջ անհայտ է մնում գումարի այն չափը, որը դուրս է գրվելու ԵՊՀ-ից». Կարեն Հեքիմյան
![]() «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Գրեթե ամեն օր ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ. Հ-ն ինչ-որ մեկի հետ հանդիպում է ունենում և հանրայնացնում է այդ հանդիպումը: Սովորաբար, վերջինս հանդիպում է նախկինում պաշտոն ունեցող օտարերկրյա քաղաքացիների հետ: Որպես կանոն, այդօրինակ հանդիպումներն ավարտվում են իրականության հետ աղերս չունեցող՝ «համագործակցության» վերաբերյալ հայտարարությամբ և ֆոտոսեսիայով: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «համագործակցել» Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահի հետ: Այսրոպեական Հ. Հ-ն չի թաքցնում, որ շվեյցարացի նախկին պաշտոնյան և այժմյա թոշակառու կինն իր առաջարկած ծրագրով պետք է դասընթացներ անցկացնի ԵՊՀ-ում: Այս պատմության մեջ անհայտ է մնում գումարի այն չափը, որը դուրս է գրվելու ԵՊՀ-ից այս նախաձեռնության դիմաց: Անհայտ է մնալու նաև այս գործարքից շվեյցարացի թոշակառուի գրպանում հանգրվանած գումարի չափը: Ինչ վերաբերում է դասընթացներից ստացած գիտելիքներին, ապա մի պահ պատկերացրեք, որ 2045 կամ 2050 թվականին ՀՀ նախկին վարչապետ, թոշակառու Փաշինյան Նիկոլը, «համագործակցության հուշագրի» հիմքով, դասընթացներ անցկացնի, ենթադրենք՝ Մոզամբիկի Մապուտուի պետական համալսարանում: Պատկերացրեցի՞ք: Չշարունակեմ: Այս գրառմամբ անհնար է անդրադառնալ այսրոպեական Հ. Հ-ի բոլոր հանդիպումներին: Դրանք իրար շատ նման են և կարծում եմ, որ դրանցից առնվազն աչքակապության հոտ է գալիս: Հ. Գ. Շվեյցարիան լուրջ և կայացած պետություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացին տարեկան հայտարարագիր է ներկայացնում: Այդ իմաստով, ցանկության դեպքում, դժվար չէ համեմատել ԵՊՀ-ից դուրս գրված և, որպես ստացված եկամուտ, Շվեյցարիայի քաղաքացու գրպանում հայտնված գումարների չափերը: Դե, իսկ ցանկություն ունենալը լավ բան է»: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
