«Մենք տանուլ կտանք. աշխարհը «կլիմայական դժոխքի» ճանապարհին է». ՄԱԿ գլխավոր քարտուղար
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն ասել է, որ աշխարհը ներկայում գնում է «կլիմայական դժոխքի» ճանապարհով՝ ջերմոցային գազերի արտանետումների աճի պայմաններում: Այս մասին նա նախազգուշացրել է Եգիպտոսում կլիմայի գագաթնաժողովի շրջանակներում իր բացման խոսքում։ «Մենք տանուլ կտանք: Ջերմոցային գազերի արտանետումներն աճում են: Գլոբալ ջերմաստիճանը աճում է: Եվ մեր մոլորակն արագորեն մոտենում է անկման կետին, որը կլիմայական քաոսն անշրջելի կդարձնի»,- ասել է նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կլիմայի փոփոխությունն անվանել է մեր դարի վճռորոշ խնդիրն ու առանցքային մարտահրավերը։ «Մարդկային գործունեությունը կլիմայի խնդրի պատճառն է: Մարդկային գործողություններն էլ պետք է լուծում դառնան: Գիտությունը միանշանակ է՝ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5 աստիճանով սահմանափակելու ցանկացած հնարավորություն նշանակում է մինչև 2050 թվականը հասնել համաշխարհային զուտ զրոյական արտանետումների: Մենք մոտենում ենք անդառնալիության կետին: Սարսափելի ճակատագրից խուսափելու համար G20-ի բոլոր երկրները պետք է արագացնեն անցումը հենց հիմա՝ այս տասնամյակում»,- ընդգծել է նա։ Նա նաև կոչ է արել բանակցել «կլիմայական համերաշխության համաձայնագրի» շուրջ։ «Համաձայնագիր, որի համաձայն բոլոր երկրները լրացուցիչ ջանքեր կգործադրեն այս տասնամյակի արտանետումները նվազեցնելու համար՝ 1,5 աստիճանի նպատակին համապատասխան: Համաձայնագիր, որի համաձայն ավելի հարուստ երկրները և միջազգային ֆինանսական հաստատությունները ֆինանսական և տեխնիկական աջակցություն են տրամադրում զարգացող տնտեսություններին օգնելու՝ արագացնել անցումը դեպի վերականգնվող էներգիա: Համաձայնագիր, որում զարգացած և զարգացող տնտեսությունները միավորվում են ընդհանուր ռազմավարության շուրջ և համատեղում կարողություններն ու ռեսուրսները՝ ի շահ մարդկության: Սա կա՛մ համաձայնագիր է կլիմայական համերաշխության մասին, կա՛մ կոլեկտիվ պայմանագիր ինքնասպանության վերաբերյալ»,- եզրափակել է գլխավոր քարտուղարը: |

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
147Երեկ, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
17510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
17907.10.2026, 01:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
20404.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
15703.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15830.09.2026, 10:18
