Բրյուսովում դասադուլը դադարեցվել է. ձեռք է բերվել պայմանավորվածություն
![]() Հոկտեմբերի 21-ին, ՀՀ փոխվարչապետ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է համալսարանի պատվիրակության հետ, որի կազմում եղել են ռեկտոր Կարինե Հարությունյանը, ռեկտորի գլխավոր խորհրդական Գ. Թամրազյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ց. Ակոպյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Կ. Բոզոյանը, Ուսանողական խորհրդի անդամ Է. Զատիկյանը: Համբարձում Մաթևոսյանը, կարևորելով ուսանողի կրթական իրավունքի գերակայությունը, ուսանողներին հորդորել է դադարեցնել դասադուլը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին: Համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երկու օր առաջ՝ հոկտեմբերի 24-ից, դասապրոցեսը վերականգնվել է: «Եղել է պայմանավորվածություն, որ դեռ սպասելու ենք վարչապետին ուղղված մեր նամակի պատասխանին։ Խոստացան սեղմ ժամկետներում պատասխանել»,- ասել է Ցոլակ Ակոպյանը: Կողմերի միջև տեղի ունեցած քննարկման ընթացքում պարզաբանվել է, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները «Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան» հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան» հիմնադրամը վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը հնարավոր է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն: «Մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսվում է ստեղծել 5-8 բուհ։ Մեր պահանջն է՝ ներկայացնել նաև միավորվող բուհերի ուղղությունները։ Մենք ուզում ենք հասկանալ, թե էլ ի՞նչ ուղղությամբ բուհեր պետք է ստեղծվեն, ըստ որի՝ նոր սկսենք խոսել միավորման մասին։ Չի կարելի միայն մանկավարժական հենքի վրա միավորել, գուցե մեզ պետք է հումանիտար հասարակական բուհ, իսկ այսօր նման կրթություն տվող ամենամեծ բուհը Բրյուսովի համալսարանն է»,- նշեց համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
