Կառավարությունը հետաձգել է Բրյուսովի համալսարանի պատվիրակների հետ հանդիպումը
16288
Հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ., 13:36
![]() Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները և դասախոսական կազմը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ Կառավարության ներկայացուցիչները պատրաստ են 6 հոգանոց պատվիրակներին ընդունել և տալ պատասխաններ, թե ի՞նչ ընթացքի մեջ է իրենց դիմումը։ Սակայն Կառավարությունում նրանց հայտնել են, որ զբաղվածության պատճառով այն հետաձգվում է վաղը՝ ժամը 13։00-ին։ Նրանց հարցերին կպատասխանի ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Հիշեցնենք՝ Կառավարությանը, ՀՀ վարչապետին հինգ կետանոց առաջարկություն էր ներկայացվել, սակայն երկուշաբթի օրվանից մինչ օրս իրենց ոչ մի պատասխան չի տրվել։ |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
