Լիզ Թրասը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը: «Ես մնում եմ, որովհետև ինձ ընտրել են աշխատելու այս երկրի բարօրության համար: Մենք դժվար ժամանակներում ենք ապրում և չենք կարող ժամանակ վատնել Պահպանողական կուսակցության մասին խոսելու՝ փոխարենն անելու այն, ինչ պետք է անենք: Սա իմ ուղերձն է իմ գործընկերներին»,- ասել է Թրասը՝ BBC-ին տված հարցազրույցում: Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ ընդունում է գործած սխալների պատասխանատվությունը և ցանկանում է ներողություն խնդրել։ Բրիտանական կառավարությունը՝ Թրասի գլխավորությամբ, բախվել է տնտեսությանն աջակցելու նոր ծրագրի վերաբերյալ քննադատությունների տարափին և մտավախությանը, որ կառավարությունը կավելացնի պետական պարտքը՝ այն իրականացման համար: Լիզ Թրասին իր Պահպանողական կուսակցությունից կոչ են անում հրաժարական տալ: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
