25-հարկանի շենքի բարձրություն. գիտնականները կարողացել են «այցելել» Ամազոնի ամենաբարձր ծառին
![]() Գիտնականները հասել են Ամազոնի ամենաբարձր ծառին, այս մասին հայտնում է AFP գործակալությունը, բացառիկ լուսանկարներ է հրապարակել Science Alert-ը։ Dinizia excelsa-ն արևադարձային անտառում աճող ծառ է: Նրանք տարբերվում են մի քանի տասնյակ մետրի հասնող հսկայական բարձրությամբ և հաստ բնով՝ մինչև մի քանի մետր տրամագծով։ 2019 թվականին, օգտագործելով ինքնաթիռի վրա տեղադրված լիդարը, գիտնականները հայտնաբերել են այս տեսակին պատկանող՝ աշխարհի ամենաբարձր ծառը։ Երեք տարվա պլանավորումից, հինգ արշավներից և խիտ ջունգլիներով երկշաբաթյա ճանապարհորդությունից հետո գիտնականները վերջապես հասան դրան: Այս երթուղու 250 կիլոմետրը անցել են նավով, 20-ը՝ ոտքով։ Ծառը աճում է Իրատապուրա գետի մոտ և հասնում է 88,5 մետր բարձրության և 9,9 մետր լայնության։ Գիտնականներն ասում են, որ սա Ամազոնում երբևէ հայտնաբերված ամենաբարձր ծառն է: Սա ծառին հասնելու առաջին փորձը չէ։ Դրանցից առաջինն իրականացվել է հայտնաբերումից անմիջապես հետո, սակայն տասնօրյա որոնումներից հետո թիմը վերադարձել է ձեռնունայն։ Եվս երեք արշավախմբեր նույն տարածաշրջանում գտել են մի քանի շատ բարձր ծառեր, այդ թվում՝ ամենաբարձր բրազիլական ընկույզը (Bertholletia excelsa) Ամազոնում՝ 66 մետր բարձրությամբ: Այնուամենայնիվ, գիտնականները չեն կարողացել հասնել ամենաբարձր ծառին: Հարկ է նշել, որ լուրի նկարազարդումը ցույց է տալիս նույն տեսակի մեկ այլ ներկայացուցիչ։ ![]() |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48

