«Ուսուցիչներին եթե հարգեիք, նրանց խղճուկ աշխատավարձերը կբարձրացնեիք». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Կիսագրագետ բարձր պաշտոնյաներն ուսուցչի օրվա առթիվ շնորհավորում, մեծադղորդ, շողոմ և փուչ խոսքեր են հղում ուսուցիչներին։ Ուսուցիչներին եթե հարգեիք, նրանց խղճուկ աշխատավարձերը կբարձրացնեիք, ոչ թե ձեզ պարգևավճարներ կտայիք։ Կբարձրացնեիք ուսուցչի աշխատավարձը, ոչ թե ատեստավորման գործընթացի անվան տակ կպառակտեիք մանկավարժական կոլեկտիվները, ատեստավորման քննաթերթիկների մեջ կմտցնեիք հարցաշարի հետ կապ չունեցող հարցեր և այլն։ Եթե հարգում եք ուսուցիչներին, ինչո՞ւ են դպրոցական շատ շենքեր, այդ թվում՝ Տավուշի սահմանագոտում գտնվում անմխիթար վիճակում, իսկ դուք միլիոններ եք ծախսում էկոնոմիկայի նախարարության զուգարանը նորոգելու, 27 հազար դոլար՝ ԱԺ-ի համար նոր գորգ գնելու համար։ Ուսուցչին չեն մեծարում կեղծ, պաթետիկ ուղերձներով, այլ՝ նրանց նկատմամբ իսկապես հոգատար վերաբերմունքով, նրանց համար սոցիալական երաշխիքներն ավելացնելով։ Չափից ավելի գեղեցիկ բառեր ասում են խաբելու համար, խնայեք գեղեցիկ բառերը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
