Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մի հիմար քարը փոսը գցեց, տասը խելոք չկարողացան հանել». Փաշինյան

468
Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 22:42
«Մի հիմար քարը փոսը գցեց, տասը խելոք չկարողացան հանել». Փաշինյան

Երկրորդ նախագահն ասում է, որ բանակցողի ֆիգուրը իրավիճակ է փոխում․ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասում է, որ բանակցողի փոփոխությունը կարող է իրավիճակը էլ ավելի վատթարացնի․ այդքան կարևո՞ր է բանակցողի ֆիգուրը․ լրագորղի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իհարկե կարևոր է բանակցողի ֆիգուրը։ Օրինակ՝ 1998 թվ-ին բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ որ ԼՂ-ը բանակցային գործընթացից դուրս մնաց։ Իմ կարծիքով՝ եթե Լեռանյին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չմնար, այլ ՀՀ-ն, հիմա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը լուծված կլիներ։ Իհարկե, բանակցողի դերը կարևոր է և այդ բանկցողի դերակատարմամբ էլ 2007 թվականին՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով, ՀՀ բանակցողները զրոյացրեցին 1991թ-ի անկախության հանրաքվեն, ավելին՝ զրոյացրեցին 1990 թվ-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրն այդ մասով։ Բանակցողի գործունեության արդյուքնում կարող են ստեղծվել իրավիճակներ, որոնք ձևակերպվում են հայտնի առածով․ «Մի հիմար քարը փոսը գցեց, 10 խելոք չկարեցան հանեն»։