Կառավարությունը հաստատեց դպրոցի տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը
![]() Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում սահմանեց դպրոցի ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման գլխավոր նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրումը, որով տարակարգի շնորհման հիմք է ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը, Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչների համար՝ կամավոր ատեստավորման համապատասխանաբար 70 և 80 տոկոս արդյունքի մասին հավաստող փաստաթղթի առկայություն։ Նախորդից հաջորդ տարակարգի շնորհման ճկունությունը թույլ կտա տարակարգերի շնորհման մեխանիզմին իրապես խրախուսող և խթանող դեր խաղալու: Ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրվել է որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը, որը շնորհվում էր 5 տարի ժամկետով: Այս համակարգը գործում էր կամավորության սկզբունքով՝ ուսուցչի նախաձեռնությամբ: Համակարգը գործում էր հերթականության սկզբունքով՝ որակավորման առաջին աստիճանի տարակարգ ստանալուց հետո երկրորդ աստիճանի տարակարգի համար ուսուցիչը կարող է դիմել միայն 2 տարի անց, երրորդի համար՝ երկրորդը ստանալուց 3 տարի անց և չորրորդ աստիճանի տարակարգի համար՝ երրորդը ստանալուց 4 տարի անց: Այսինքն, ընդհանուր առմամբ չորրորդ՝ բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից պահանջում էր առնվազն 9 տարի: 2021 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից որակավորման տարակարգ շնորհվել է 2321 ուսուցչի, որից 2154-ին՝ առաջին, 160-ին՝ երկրորդ, 7-ին՝ երրորդ աստիճանի: Որակավորման չորրորդ աստիճանի տարակարգ որևէ ուսուցչի չի շնորհվել: Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր կարգը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական զարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը: Ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ տրվել են բնութագրող անվանումներ՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ Ավագ և Հմուտ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչ։ 3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին որպես մասնագիտական ցարգացմանը խթանող կարևոր լուծում: Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր կարգը թույլ կտա մեծացնելու համակարգի արդյունավետությունը, խրախուսելու զարգացման հնարավորությունները, նպաստելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը: Մասնավորապես, համակարգում ուսուցչի մասնագիտական չափանիշների ներառումը հնարավորություն է տալիս հստակեցնելու ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հեռանկարը, այն դարձնելու չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցելու վարձատրության համակարգին՝ տարակարգերի շնորհման միջոցով: |

«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13108.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
15407.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
17303.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
14503.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
13703.04.2026, 11:18
«Ճաշերը համո՞վ են, ի՞նչ եք կերել էսօր». Նիկոլ Փաշինյանը՝ երեխաներին (տեսանյութ)
11903.04.2026, 10:54
