Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ.

ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի Ղազախստանում

756
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 19:06
ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի Ղազախստանում

ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանի տարածքում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ժամբիլի և Ալմաթիի մարզերում կանցկացվեն «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 2022» զորավարժությունները ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այդ նպատակով սեպտեմբերի 22-30-ը հանրապետություն են ժամանում ՀԱՊԿ անդամ պետությունների զորակազմերը։
Ռուսական ռազմակայանի օդաչուները վարժանքներ են անցկացրել Հայաստանում
Նրանք կտեղաշարժվեն տարբեր միջոցներով՝ երկաթուղային, օդային տրանսպորտով և անվավոր ռազմական տեխնիկայով։
Զորակազմերի տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համակողմանի ապահովման հարցերը:
ՀԱՊԿ-ի կազմում վեց պետություն է ընդգրկված՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: