Հրթիռային հարվածների հետևանքով Ուկրաինայի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
657
Կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ., 23:18
![]() Խարկովի և շրջանի տարբեր թաղամասերում ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումների պատճառով էլեկտրամատակարարում չկա, էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են գրանցվել նաև Պոլտավայի և Սումիի շրջաններում։ Խարկովի բնակիչները հայտնում են քաղաքի տարբեր հատվածներում էլեկտրականության բացակայության մասին։ Լոզովայում նույնպես էլեկտրականություն չկա։ Ավելի ուշ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ռուսները հարձակվել են Խարկովի ենթակառուցվածքների վրա։ «Հարվածի հետևանքով քաղաքի շատ շրջաններ հոսանքազրկվել են։ Նույն պատճառով նույն տարածքներում ջուր չկա՝ պոմպերը չեն աշխատում։ Սա ռուս ագրեսորի ստոր և ցինիկ վրեժն է՝ ի պատասխան մեր բանակի հաջողություններին՝ ռազմաճակատում, մասնավորապես՝ Խարկովի շրջանում»,- գրել է Տերեխովը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
