Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Ուզբեկստանում
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է թուրքական մամուլը։ Նշվում է, որ Էրդողանը նախատեսում է հանդիպել կազմակերպության անդամ մյուս երկրների ղեկավարների հետ։ Այնուհետև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու համար Թուրքիայի ղեկավարը այցով կմեկնի ԱՄՆ։ Սեպտեմբերի 20-ին Ռեջեփ Էրդողանը նիստում իր ելույթի ժամանակ կանդրադառնա այնպիսի թեմաների, ինչպիսիք են Ուկրաինայի պատերազմը, այդ երկրից ցորենի արտահանումը, ահաբեկչության դեմ պայքարը, Հունաստանի հետ լարվածությունը։ Բացի այդ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու շրջանակներում Թուրքիայի ղեկավարը կհանդիպի մի շարք երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ։ |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
15104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
12604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
12704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
14704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
12803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
14003.11.2026, 12:54
