«Մենք արդեն ունենք ակադեմիական քաղաք». Սերոբ Խաչատրյան
![]() «Երիտասարդական մետրոյի հարակից հատվածներում մենք արդեն ունենք ակադեմիական քաղաք, որտեղ համախմբված են բուհերը, ԳԱԱ-ն, հանրային գրադարանը, և ինձ թվում է՝ սա ժամանակին պլանավորվել է: Այո, որոշակի խցանումներ են, քաղաքի կենտրոնը ծանրաբեռնվում է, բայց անձամբ ինձ դուր է գալիս Երևանի ուսանողական հատվածը: Երբ բուհերը դնում ես քաղաքի կենտրոնում՝ մետրոների շուրջ, ըստ էության հասանելիություն ես ապահովում, որովհետև Հայաստանը դեռևս այն երկիրը չէ, որ դասախոսները և ուսանողները օրական 20-30 կմ երթևեկեն՝ աշխատատեղ հասնելու համար: Հիմա, երբ բուհերը տանում ենք Աշտարակ՝ ստեղծելու ենք բազմաթիվ անհարմարություններ, ֆինանսական լրացուցիչ ծախսեր: Հանրակացարանային մեծ ֆոնդ է պետք ստեղծել, գուցե դասախոսներին է պետք բնակարաններով ապահովել, որովհետև կան մարդիկ, որոնք 20-25 ժամ դասավանդում են և անընդհատ պետք է լինեն Աշտարակում: Նույնը՝ վարչական աշխատողների դեպքում»,- «Մեդիա կենտրոն»-ում անդրադառնալով ակադեմիական քաղաք կառուցելու՝ կառավարության որոշմանը, կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
