«Ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակում, բուհերը կտեղափոխվեն այնտեղ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Բուհերում կա՛մ չկան ստանդարտներ, կա՛մ չեն գործում։ Բարձրագույն կրթության դիպլոմով մարդիկ հաճախ ոչ մրցունակ են աշխատաշուկայում»,- Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման, որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման միջոցով ու նպատակ կա ունենալու միայն ութ պետական կոնսոլիդացված բուհ։ Այդ բուհերը կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»։ Շարունակելով խոսքը՝ Փաշինյան ասաց․ «Կառավարությունը կողմնորոշվել է՝ ակադեմիական քաղաքը կկառուցվի Արագածոտնի մարզում՝ Աշտարակում ու նորացվող բուհերը կտեղափոխվեն այնտեղ։ Եթե նման որոշումներ չկայացվեն, պետությունը կկանգնի աղետի առաջ»։ |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
