Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.

«Ցանցի անդամ դառնալը դպրոցի համար մեծ հնարավորություններ է բացում նախագծային ուսուցման»․ Ժաննա Անդրեասյան

722
Երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ., 23:36
«Ցանցի անդամ դառնալը դպրոցի համար մեծ հնարավորություններ է բացում նախագծային ուսուցման»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ «Սիրելի տնօրեններ,
2021 թվականից Հայաստանը միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցներին՝ մասնակցել ծրագրին և դառնալ GLOBE ասոցացված դպրոց։
Ցանցի անդամ դառնալը դպրոցի համար մեծ հնարավորություններ է բացում նախագծային ուսուցման, սովորողների և ուսուցիչների հետազոտական աշխատանքների խրախուսման համար։
Առաջիկայում տեղեկատվական հանդիպում է նախատեսված հետաքրքրված դպրոցների համար։
Հետաքրքրված բոլոր դպրոցները https://bit.ly/3dK7Jly հղմամբ կարող են ուղարկել հանդիպման մասնակցության հայտ՝ լրացնելով պահանջվող կոնտակտային տվյալները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 26-ը:
Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 095-45-02-16 հեռախոսահամարով»։

Աղբյուրը`   Ժաննա Անդրեասյան