«Տեղափոխության արդյունքում ուսանողների, աշխատողների համար մեծ ցնցումներ կլինեն». Սերոբ Խաչատրյան
![]() Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում փոփոխություններին, հայտարարեց հետևյալը. «Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ»: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ բավականին բարդ նախագիծ է ու ենթադրում է լուրջ հաշվարկներ. «Ունենք մոտավորապես 70 հազար ուսանող, որոնց զգալի մասը Երևանում են սովորում և տասնյակ հազարավոր դասախոսներ, բուհերի աշխատակիցներ. սա բավականին լուրջ տեղափոխություն է, կառավարությունը պետք է լուրջ հաշվարկի՝ ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ՝ ձեռք բերում»,- ասել է նա: «Այդ ի՞նչ պետք է լինի Աշտարակում, որ դասախոսներն ավելի լավ դասավանդեն. չեմ կարծում՝ էական բան: Մարդը, որ Երևանի կենտրոնում այսօր դասավանդում է, նույն բանը կդասավանդի Աշտարակում՝ նույն որակով, մատուցմամբ»,- հավելել է կրթության փորձագետը: Նրա գնահատմամբ՝ տեղափոխության արդյունքում ուսանողների, աշխատողների համար մեծ ցնցումներ կլինեն, ինչի դիմաց էական ձեռքբերում չենք ունենա. «Կառավարման համակա՛րգն է պետք փոխել՝ ովքե՞ր են կառավարում, ինչպե՞ս, ի՞նչ են դասավանդում և այլն»,- նշել է Խաչատրյանը: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
