Apple-ը մտադիր է թողարկել iPhone 14-ի հատուկ տարբերակը՝ առանց SIM քարտի բնիկի
![]() Bloomberg-ի լրագրող և հեղինակավոր ինսայդեր Մարկ Գուրմանը հայտնել է, որ Apple-ն ակտիվորեն քննարկում է iPhone 14 հատուկ մոդելի թողարկման հնարավորությունը՝ առանց SIM քարտի բնիկի։ «Apple-ը դիտարկում է SIM քարտի բնիկը ամբողջությամբ հեռացնելու հարցը՝ սկսած այս տարվանից»,- ասել է նա: Գուրմանի խոսքով՝ Կուպերտինոյում գտնվող ընկերությունը նախատեսում է թողարկել նման մոդելներ սովորական բնիկով դասական մոդելների հետ միաժամանակ։ Լրագրողն այս փոփոխությունը բացատրել է սմարթֆոնների բոլոր օգտագործողների համար eSIM-ին աստիճանական անցման՝ Apple-ի ծրագրերով։ Գուրմանը չի բացառել, որ կորպորացիան կարող է փոխել իր կարծիքը և հետաձգել նման մոդելների թողարկումը մինչև հաջորդ տարի՝ iPhone 15-ի թողարկումը։ eSIM-ը թվային SIM քարտ է, բայց օգտատերը կարող է օգտվել հաղորդակցման ծառայություններից այնպես, ինչպես ֆիզիկական SIM քարտերով: eSIM տեխնոլոգիան առաջին անգամ հայտնվել է iPhone Xs-ում և Xr-ում, սակայն մինչ այժմ սմարթֆոնների բոլոր մոդելներն ունեն քարտի բնիկներ: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
