Apple-ը կներկայացնի AirPods Pro 2 անլար ականջակալը iPhone 14-ի հետ միասին. #Bloomberg
![]() AirPods Pro 2 անլար ականջակալները կներկայացվեն սեպտեմբերի 7-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ iPhone 14-ի և Apple Watch Series 8-ի հետ միասին, հայտնում է Bloomberg-ը։ Վերջին արտահոսքի համաձայն՝ AirPods Pro 2-ը կստանա թարմացված H2 չիպ, որը կաջակցի սեփական Lossless կոդեկին, Bluetooth LE Audio ստանդարտին, ինչպես նաև կապահովի ավելի լավ ձայնի որակ և բարելավված ինքնավարություն: Ըստ որոշ լուրերի՝ ականջակալները կկարողանան հետևել կրողի ֆիզիկական ակտիվությանը, այդ թվում՝ չափել մարմնի ջերմաստիճանը: Արտաքինից AirPods Pro 2-ը որևէ փոփոխություն չի ստանա: Դիզայնը նույնպես կմնա նույնը, սակայն պատյանի ներքևի մասում կհայտնվեն բարձրախոսի համար անցքեր, որոնք պետք է հեշտացնեն ականջակալներն ու պատյանը գտնելը Find My հավելվածի միջոցով։ iPhone 14 շարքի 4 սմարթֆոնների, 3 Apple Watch Series 8-ի և նոր AirPods Pro 2-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
88616.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42915.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49815.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46208.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45108.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22606.11.2026, 00:36


