«Չենք կարող հանդուրժել ուսուցիչների ծիծաղելի աշխատավարձերը»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 55 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որն ամրագրված է ՔՊ-ի նախընտրական ծրագրում, մեկնարկել է»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով գյուղական ու քաղաքային բնակավայրերում գործող մանկապարտեզներում ու դպրոցներում ցածր աշխատավարձերի խնդրին, նա ասաց․ «Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին ու դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը, և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ դա պետք է զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ: Ընդ որում, դա պետք է լինի շարունակական գործընթաց և ատեստավորված ուսուցիչները 5 տարին մեկ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պետք է ստանան: Այսինքն, ամեն 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել և կրկին աշխտավարձի բարձրացում ունենալ, որովհետև ժամանակի ընթացքում գնաճ է տեղի ունենում: Իսկ մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու: Նույն գործընթացը պետք է ընդգրկի նաև մանկապարտեզների դաստիարակներին»,- ասաց Փաշինյանը։ |

Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ աշխատանքից ազատումներ չկան. «Ժողովուրդ»
14709.01.2026, 09:30
«Ուսուցիչը չի կարող համարվել գործընթացի թերությունների պատասխանատու»․ բաց նամակ՝ ԳԹԿ-ին
14608.01.2026, 10:36
«Բարձրագույն կրթության ոլորտում այսօր լրջագույն խնդիրներ կան». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
19107.01.2026, 21:12
2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող (առաջին փուլ) միասնական քննությունների օրերը
16607.01.2026, 18:30
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14807.01.2026, 14:42
«Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու»․ Հովհաննես Ավետիսյան
21613.12.2025, 00:06
