«Մարդու մեջ առաքինություն կերտելու համար անհրաժեշտ է կրթություն». Տարոն Սիմոնյան
![]() Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Մարդու մեջ առաքինություն կերտելու համար անհրաժեշտ է կրթություն (գիտելիքի կուտակում) և դաստիարակություն (սեփական վարքագծում գիտելիքի ներդրում)։ Գիտելիքի օրվա կապակցությամբ հայ աշակերտներին և ուսանողներին խնդրում և հորդորում եմ ձուլվել ամենակարևոր աշխատանքին՝ սեփական անձի մեջ առաքինի անհատի կերտմանը՝ որպես առողջ հանրության, հզոր պետականության և առաջադեմ մարդկության գրավական։ Իսկ դրա համար շատ բան պետք չէ. ընդամենը՝ . լինել պատվախնդիր, ճշմարտասեր, ազատասեր, բարի, այսինքն՝ Վեհ մարդ, . լինել ողջախոհ, արդարամիտ, լայնախոհ, ազատ, այսինքն՝ Ազնիվ մարդ, . լինել պատասխանատու, կարգապահ, նպատակասլաց, հետևողական, համառ, այսինքն՝ Նվիրյալ մարդ, . լինել համարձակ, քաջասիրտ, աննահանջ, կամային, այսինքն՝ Քաջ մարդ։ Առաքինության այս ՎԱՆՔ-ը կերտելու ճանապարհը կրթությունն է ու դաստիարակությունը, ասել է թե՝ ԳԻՏԵԼԻՔԻ կուտակումն ու օգտագործումը։ Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա կապակցությամբ»։ Աղբյուրը` Տարոն Սիմոնյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
