«Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով»․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: «Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ: Կրթությունն է ցանկացած բարձրակարգ երևույթի հիմքը, կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն: Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով. այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ: Եվ, ուրեմն, շարունակենք հավատարիմ մնալ գիտելիքին ու կրթությանն ապավինելու մեր մտայնությանը, էլ ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ լծվենք կրթական գործին՝ առանցքում միշտ ունենալով երջանիկ անհատի և ծաղկուն հայրենիքի տեսլականը: Մեր աշակերտներն ու ուսանողները, ի պատիվ իրենց և իրենց ուսուցիչների ու դասախոսների, հաջողությամբ հանդես են գալիս միջազգային տարաբնույթ միջոցառումներում. արդյունքները պետք է բազմապատկել, հնարավորությունները՝ ընդլայնել: Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի աջակիցն է: Մենք կրթական բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և հավատացե՛ք, ամեն ինչ արվում է սովորողների ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու, մանկավարժի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և պայմանները բարելավելու նպատակով: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում բեղմնավոր ուսումնական տարի, բազում հաջողություններ և նոր ձեռքբերումներ»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
