2 կին ձերբակալվել է՝ փորձելով ինքնաթիռով գաղտնի տեղափոխել ավելի քան 100 կենդանի
![]() Թաիլանդում երկու կին է ձերբակալվել՝ փորձելով ինքնաթիռով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել ավելի քան 100 կենդանի, այդ թվում՝ օձեր, զրահակիրներ և մացառախոզեր։ 38-ամյա Նիտյա Ռաջային և 24-ամյա Զաքիա Էբրահիմին բերման են ենթարկել Բանգկոկի միջազգային օդանավակայանում՝ թռիչքի համար ստուգումից հետո: Նստելիս կանանց խնդրել են թույլ տալ, որ իրենց ձեռքի ուղեբեռը անցնի ռենտգեն: Սկանավորումը ցույց է տվել, որ ուղևորների պայուսակներում եղել են երկու զրահակիր, երկու մացառախոզ, 20 օձ, 35 կրիա, 50 քամելեոն՝ ընդհանուր առմամբ 109 կենդանի։ Հաղորդվում է, որ կենդանիները նիհարած էին և տառապում էին ջրազրկումից: Կանայք խոստովանել են, որ ծրագրել են կենդանիներին վաճառել այլ երկրում. նրանց շուկայական արժեքը կազմում է մոտավորապես 4500 դոլար: Նիտյան և Զաքիան ձերբակալվել են ոստիկանության կողմից, նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ ![]() |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15218.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
22716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
24615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25203.11.2026, 21:48

