Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա. «Ժողովուրդ»
444
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 08:54
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, ինչի ժամանակ, ըստ երևույթին, շարժման լիդերներն իրենց ելույթներում կանդրադառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու մասին հայտարարությանը: Թե ինչ կհետևի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո, դժվար է ասել: Մեր տեղեկություններով, սակայն, նրանք ոչ միայն առաջիկայում, այլ նաև սեպտեմբերին՝ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանին, խորհրդարան չեն գնա: Տեղեկությունը հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ասելով. «Խորհրդարան միայն սեփական օրակարգով ենք գնալու»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Սուրմալուի պայթյունը մի մեսիջ ունի»․ Աղասի Ենոքյան
4615:48Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում
7514:36«Գոնե ձևի համար մի ցավակցական խոսք չի ասել»․ Փայլակ Ֆահրադյան
11512:18«Ղրիմի դեօկուպացիայի հարցով խորհրդատվական խորհուրդ է ստեղծվել». Զելենսկի
17312:06«Դադարեցնում եմ Երևանի ավագանիում իմ լիազորությունները». Կարինե Բաղդասարյան
13111:48Սերբիան հրաժարվել է իր տարածքում ՌԴ ռազմաբազայից
19611:18