Շվեդիան և Ֆինլանդիան կփոխեն օրենսդրությունը՝ Թուրքիայի պահանջով
![]() Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները համաձայնում են Թուրքիայի պայմաններին, որոնք առաջ է քաշել Անկարան՝ որպեսզի համաձայնի այս երկու երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այսպիսով, նրանք կհամագործակցեն Թուրքիայի Հանրապետության հետ ահաբեկչության դեմ պայքարում։ Մասնավորապես, նրանք պարտավորվում են չաջակցել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), ինչպես նաև իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (FETO) կազմակերպությանը։ Երեքշաբթի օրը Թուրքիան, Շվեդիան, Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն Մադրիդում բանակցություններ են վարել դաշինքին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցության գործընթացի շուրջ։ Արդյունքում դաշինքը հայտարարեց թուրքական իշխանությունների հետ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին համաձայնության մասին։ Բանակցություններից հետո Հելսինկին, Ստոկհոլմը և Անկարան համատեղ հուշագիր են ստորագրել։ Մինչ այս Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին էին ներկայացրել դաշինքին միանալու իրենց դիմումները։ Սակայն Թուրքիան արգելափակել էր դրանց քննարկման գործընթացի մեկնարկը։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
