«Վկայականով չի որոշում՝ վաստակավոր արտիստ է, թե՞ ժողովրդական». ԿԳՄՍ նախարար
![]() Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է դրել մի նախագիծ, որով պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին օրենքից դուրս են գալիս «Ժողովրդական արտիստի», «Ժողովրդական նկարչի», «Վաստակավոր արտիստի» և «Վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները։ Եվ որպեսզի մշակույթի ու արվեստի բնագավառի մարդիկ չմնան առանց պատվավոր կոչման հեռանկարի, պահպանվում են «Արվեստի վաստակավոր գործչի» ու «Մշակույթի վաստակավոր գործչի» կոչումները։ «Կարծիքներ կան, որ այդ կոչումների հստակ չափանիշներ չկան. ո՞ւմ տալ, ո՞ւմ որոշենք, ի՞նչ բանաձևով... ավելորդ դասակարգում է առաջանում»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում է ասել է ԿԳՄՍ նախարարը: «Վկայականով չի որոշում՝ վաստակավոր արտիստ է, թե՞ ժողովրդական. ժողովրդականը նա է, որ նույնիսկ կասկած չի առաջացնում, որ ժողովրդական արտիստ է. նման անուններ մենք ունենք, դուք գիտեք»,- հավելել է Դումանյանը: |

«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
150Երեկ, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
139Երեկ, 13:12
«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»
105Երեկ, 11:12
«Թիրախավորվում են ազգային արժեքները, խմբագրվում է պատմությունը»․ Գառնիկ Դանիելյան
106Երեկ, 10:48
«Աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում». Ժաննա Անդրեասյան
104Երեկ, 09:36
Եմենցիներն սկսել են միջոցներ հայթայթել և զանգվածաբար մեկնել ռազմաճակատ՝ ընդդեմ հուսիների
46304.10.2026, 23:30
