Մանկապիղծը դատապարտվել է՝ 68 անչափահաս աղջիկների այլասերման համար
![]() Խաբարովսկի երկրամասում տեղի բնակիչը դատապարտվել է անչափահասների նկատմամբ ոտնձգությունների և այլասերությունների պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ելենա Լեոնենկոյին։ Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ 2018 թվականից մինչև 2020 թվականը տղամարդը ինտիմ նամակագրություն է ունեցել 68 անչափահաս աղջկա հետ։ Նա նաև ստիպել է իր զոհերին ուղարկել մերկ լուսանկարներ և տեսանյութեր, որից հետո դրանք տարածել է համացանցում։ Խաբարովսկի բնակիչը ինտիմ լուսանկարների միջոցով շանտաժի է ենթարկել հինգ զոհի. տղամարդը սպառնացել է հրապարակել դրանք, եթե իրեն նոր նկարներ չուղարկեն։ Դատապարտյալն, այնուամենայնիվ, նյութերն ուղարկել է երկու աղջիկների ծանոթներին։ Մանկապիղծը մեղավոր է ճանաչվել անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներով նյութեր պատրաստելու և վաճառելու, երկու և ավելի անչափահասների նկատմամբ անպարկեշտ գործողություններ, անչափահասի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու հարկադրանքի 15 դրվագով և անձնական կյանքի գաղտնիության խախտման յոթ դրվագով։ Դատարանը տղամարդուն դատապարտել է 17 տարի 10 ամիս ազատազրկման։ |

Խոշտանգումներ մուրճերով և ամրաններով. ՈՒԱՀԲ-ն բացահայտում է անվտանգության ուժերի պաշտպանության ներքո գտնվող ավազակախմբի կողմից կատարված վայրագությունները (տեսանյութ)
46204.11.2026, 20:18
Աննա Հակոբյանը խնդրում է իրեն լկտի հարցեր տալ (տեսանյութ)
23503.11.2026, 18:18
Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
81020.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
22113.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
57430.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
96106.09.2026, 23:01
