Մոսկվան հաշվարկներ ունի. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանն ակնհայտորեն պասիվացել է, սակայն դրա հանգամանքներն օբյեկտիվ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց ռուս քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը, որը ՌԴ-ին շրջանցում էր: Նշենք, որ այդ հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն ստեղծվեց սահմանագծման և սահմանազատման հարցերով Հայաստան-Ադրբեջան հանձնաժողով ստեղծելու մասին: Ռուս քաղաքագետի խոսքով՝ Մոսկվան ունի հաշվարկներ, որոնցով առաջնորդվում է, և, բնականաբար, ակտիվություն լինելու է: «Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ապահովում են ռուս խաղաղապահները: Այսօր շատ բան է կախված նրանցից: Երևանը փորձում է մանևրել, բայց գլխավոր բանակցությունները Բրյուսելում են: Թե ինչպես Մոսկվան կարձագանքի հետագա զարգացումներին, պարզ կդառնա առաջիկայում»,- նշեց նա: Նկատենք՝ ո՛չ Փաշինյան-Միշել, ո՛չ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման պաշտոնական հաղորդագրություններում որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին: Դրան վերաբերող թույլ ձևակերպում իր հայտարարությունում արել էր Շառլ Միշելը՝ նշելով. «Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Ռուս քաղաքագետը նկատում է, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է դրվել Խաղաղության համաձայնագրում, սակայն ներկայումս տպավորություն է, որ այդ հարցն ամենևին էլ առաջնային չէ, այլ, կարծես թե, լուծվում է տարածաշրջանում գլխավոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24